Ադրբեջանը գտնվում է 2 մ լայնությամբ տեկտոնական ճեղքվածքի վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի տարածքում նկատվում է 2 մ լայնությամբ տեկտոնական ճեղքվածք՝ հարավից դեպի հյուսիս: Ըստ բնապահպանության ու բնական պաշարների ազգային երկրաբանական ծառայության գլխավոր ինժեներ Շահիգ Նիֆտիևի, տեկտոնական ճեղքվածքն անցնում է Լյանկարանի, Սալյանի, Շիրվանի շրջաններով: Չնայած նրան, որ երկրի մակերեսի վրա ճեղքն այնքան լայն չէ, իրական նրա լայնությունը հասնում է երկու մետրի:

Ըստ մասնագետների, ճեղքվածքի պատճառը տեկտոնական ակտիվությունն է Արևմտակասպյան գոտում: Ըստ դիտորդների, այժմ այդ գոտում տեղի են ունենում լուրջ տեկտոնական գործընթացներ: Փետրվարի 14-28-ին տեղի ունեցած 2,3-2,8 բալ ուժգնությամբ երկրաշարժերը, սողանքների ակտիվացումը հիմք են ծառայում նման եզրակացության համար, հաղորդում է ANS Press գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---