Ստեփանակերտի առաջին ֆլեշմոբը նվիրված էր ընթերցանությանը 4 ապրիլի 2011 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում առաջին անգամ ֆլեշմոբ է անցկացվել: Այն նվիրված է եղել ընթերցանությանը: Շուրջ մեկուկես տասնյակ մասնակիցներ հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և, նստելով գետնին, ընթերցել մեկ էջ իրենց սիրած գրքերից: Ըստ ֆլեշմոբի մասնակիցների՝ ակցիայի նպատակն է խրախուսել ոչ էլեկտրոնային ընթերցանությունը և ողջունել Երևանի՝ 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալու փաստը, հայտնում է ArtsakhNews.am-ը: Ֆլեշմոբերը բավականին տարածված ակցիաներ են ամբողջ աշխարհում: Բառացիորեն թարգմանած նշանակում է «կայծակնային ամբոխ»՝ մարդկանց մի խումբ, որ անակնկալ հավաքվում է կոնկրետ վայրում և կատարում ուշադրություն գրավող գործողություններ՝ շեշտելով ինչ-որ երևույթի կարևորությունը: Վերջին տարիներին այս ակցիաները տարածվել են նաև Երևանում, ստեղծվել են ֆլեշմոբով զբաղվող մասնագիտական խմբեր, որոնք հաճախակի կազմակերպում են ակցիաներ՝ խրախուսելու համար ընթերցանությունը, ազգային երգը, պարը և այլն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |