4 ապրիլի 2011 - 13:43 AMT
Տիգրան Խզմալյան. Մարդիկ չեն մասնակցում ՀԱԿ ցույցերին, քանի որ համաձայն չեն «Լևոն` նախագահ» կարգախոսին

«Սարդարապատ» շարժումը կոչ է անում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին հրաժարվել «Լևոն` նախագահ» կարգախոսից: Պետք է հստակ հասկանալ, թե ինչ ենք ուզում` կոնկրետ նախագահ, թե փոփոխություններ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նա հավելել է, որ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուրս չեն գալիս միայն այն պատճառով, որ համաձայն չեն այդ կարգախոսի հետ, թեև դեմ են Հայաստանի գործող իշխանություններին:

Խզմալյանը նաև մեկնաբանել է ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանի հայտարարությունը, որը «Սարդարապատ» շարժման այդ կոչն անվանել է «անխոհեմ»: Տիգրան Խզմալյանը հույս է հայտնել, որ Արամ Մանուկյանը և ՀՀՇ-ն հայտնում են իրենց կարծիքը, որը ողջ ՀԱԿ-ի կարծիքը չէ: Ռեժիսորը չի պատասխանել լրագրողների հարցին այն մասին, թե, նրա կարծիքով, ընդունակ են Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը հրաժարվել անձնական հավակնություններից հանուն Հայաստանում իշխանափոխության` առաջարկելով այդ հարցը տալ Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀԱԿ-ին: