Ստեփան Սաֆարյան. Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական պատասխանատվություն է կրում 2008թ. մարտի 1-ի զոհերի համար![]() 4 ապրիլի 2011 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական պատասխանատվություն է կրում 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ տասը մարդկանց մահվան համար: Այդ մասին Facebook սոցիալական ցանցում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա ընդգծել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտավոր էր կանխատեսել Մյասնիկյանի անվ. հրապարակում դեպքերի զարգացումը և կամ անձամբ ներկա գտնվել այնտեղ, կամ էլ հավաքված մարդկանց տուն ուղարկել: Սաֆարյանը նշել է նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Տեր-Պետրոսյանի մամլո ասուլիսից հետո ինքը նախկին նախագահին հաղորդեց, որ ժողովուրդը հավաքվել է Մյասնիկյանի անվ. հրապարակում, և որ այնտեղ բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ, սակայն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Դա իմ ժողովուրդը չէ»: Ամփոփելով իր խոսքը` Սաֆարյանն ավելացրել է, որ ինքը հասկանում է, թե թե ինչպիսի ալիք է բարձրանալու իր գրառումից հետո, սակայն պատրաստ է դրան դիմակայել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |