Դինքին սպանողը հայտարարել է, որ երբեք չի լսել «Ակոս» թերթի մասին

Դինքին սպանողը հայտարարել է, որ երբեք չի լսել «Ակոս» թերթի մասին

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Ստամբուլում անչափահասների գործերի դատարանում կայացավ հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամաստի գործով հերթական դատավարությունը:

Դատարանին ներկայացվել է Սամաստի նամակը, որում նա գրել է. «Ես մեղավոր չեմ, մեղավոր են այն հրապարակումները, որոնք Դինքին հայրենիքի դավաճան են հռչակել: Որտե՞ղ են այժմ այն անձինք, որոնք ինձ ներգրավեցին այս գործընթացի մեջ: Ես անգամ «Ակոսի» մասին ոչինչ չեմ լսել», գրում են թուրքական լրատվամիջոցները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---