Թուրքիան զբաղվում է ինքնախաբեությամբ՝ «անլուրջ» համարելով Ցեղասպանության ճանաչումը Արգենտինայում![]() 5 ապրիլի 2011 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Արգենտինայի դատարանի որոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Մենք դատապարտում ենք ու մերժում ենք այդ որոշումը, որն ընդունվել է առանց հաշվի առնելու իրավունքի ունիվերսալ սկզբունքները, անտեսում է միջազգային հարաբերությունները և ապօրինի մեկնաբանություն է տալիս նրանց»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Սելջուկ Ունալը: Ըստ նրա, Թուրքիան հիասթափված է Արգենտինայի իրավական համակարգից: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը գտնում է, որ ընդունված որոշումը հակասում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման ու պատժի մասին կոնվենցիային: Ունալը նշել է,որ նման որոշումները չեն նպաստում Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, հաղորդում է TurkishNY-ն: Արգենտինայի դաշնային դատավոր Նորբերտո Օյարբիդեն ապրիլի 1-ին որոշում է կայացրել, որի համաձայն Թուրքիան 1915-23թթ. հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է գործել: Ինչպես գրում է The Washington Post թերթը, դատավճռում ասվում է, որ Թուրքիան պարտավոր է օգնել Ցեղասպանության զոհերի Արգենտինայում բնակվող ժառանգներին տեղեկություններ ստանալ մոտ 50 հազար հարազատների մասին, որոնք անհայտ կորել են Ցեղասպանության տարիներին: Սակայն, տվյալ որոշումը զուտ հայտարարության բնույթ է կրում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |