Հավանաբար, Կոնգոյում կործանված ՄԱԿ-ի ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը Ալեքսեյ Օհանյանն էր

PanARMENIAN.Net - Կոնգոյում վրացական Airzena ավիաընկերության կործանման հետևանքով զոհվել են Վրաստանի չորս քաղաքացիներ: Ինքնաթիռը սպասարկում էր ՄԱԿ-ի առաքելությանն այդ երկրում, հայտնել է վրացական «Ռուսթավի-2» ավիաընկերությունը:

Զոհվածների թվում են օդաչու Դավիթ Ցուցկիրիձեն, անձնակազմի անդամներ Գուրամ Կեպուլաձեն և տեխնիկ Ալբերտ Մանուկովը: Նրանց մարմիններն արդեն հայտնաբերվել են: Զոհվել է նաև անձնակազմի հրամանատար Ալեքսեյ Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում է «Ռուսթավի-2», ինքնաթիռի բոլոր 33 ուղևորները մահացել են, զոհվածները տարբեր երկրների քաղաքացիներ են, այդ թվում՝ Ռուսաստանի ու Ղազախստանի:

«Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը հայտնվել է հորդառատ անձրևի ու քամու գոտում, որի հետևանքով բախվել է թռիչքուղուն: Իքնաթիռը կիսվել է 2 մասի և հրկիզվե»,-ասել է Airzena-ի ներկայացուցիչ Նինո Գիորգոբիանին:

Ըստ նրա, վթարի պատճառը կարող էին լինել միայն եղանակային պայմանները, քանի որ օդանավը տեխնիկապես միանգամայն լավ վիճակում էր գտնվում»,-ասել է մամլո քարտուղարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---