Վրաստանի 75-ամյա քաղաքացին պղինձ էր փնտրում, փոխարենն անջատեց ինտերնետը Հայաստանում 5 ապրիլի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի 75-ամյա քաղաքացին մի քանի ժամով առանց ինտերնետի էր թողել Հայաստանը: Կինն արդեն խոստովանել է իր մեղքը «Երկաթուղու Տելեկոմ» օպտիկա-մանրաթելային մալուխային գծի վնասելու մեջ, ինչի արդյունքում մարտի 28-ին ողջ Հայաստանն ու Վրաստանի մեծ մասն առանց ինտերնետի էին մնացել: Տարեց կինը պատմել է, որ Մցխեթայի շրջանի Քսանի գյուղում պղինձ էր փնտրում: Հողը փորելիս էլ նա վնասել է մալուխը, պատմել է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության պետ Զուրաբ Գվենետաձեն: Նա ավելացրել է, որ կինը մեղսակիցներ չի ունեցել: Գրեթե անմիջապես դեպքի վայր են ժամանել պահակներն ու բերման ենթարկել ինտերնետն անջատած կնոջը: Կնոջ դեմ, որի անունը չի հրապարակվում, քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 187-րդ հոդվածի 1-ին մասով (օտար ունեցվածքի վնասում կամ ոչնչացում, որը զգալի վնաս է պատճառել), նրան մեկից երեք տարվա ազատազրկում է սպառնում, հաղորդում է «Բիզնես Գռուզիին»: Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության պետ Զուրաբ Գվենետաձեի խոսքով, մեղադրյալին ժամանակավորապես ազատ են արձակել, իսկ քննությունը շարունակվում է: Օպտիկա-մանրաթելային գիծը, որով ինտերնետը Եվրոպայից Հայաստան է հասնում, «Երկաթուղու Տելեկոմի» սեփականությունն է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |