ԱՄՆ հայոց եկեղեցիների առաջնորդներն ուղերձ են հղել Սբ Հարության և Հայոց ցեղասպանության օրերի կապակցությամբ 6 ապրիլի 2011 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա ապրիլին հայ ժողովուրդը նշելու է շատ կարևոր պատմական երկու օր՝ Սբ Հարության տոնն ու Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանությունը նորագույն պատմության ամենամութ օրերից մեկն է, իսկ Սբ Հարության տոնը մարդկության համար ամենապայծառ ու լուսավոր տոնն է: Ցեղասպանությունից հետո առաջին անգամ այս երկու օրերը համընկան և նշվելու են ապրիլի 24-ին: Այս մասին ասվում է Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանչական եկեղեցիների միության առաջնորդների ուղերձում: «Որպես քրիստոնյաներ մենք ապրիլի 24-ին կնշենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը և որպես հայեր կոգեկոչենք մեր ժողովրդի վերածնունդն ու վերականգնումը մոխիրներից ու անգութ Ցեղասպանությունից: Պիտի նշենք մեր հարությունը որպես ժողովրդի, որ ենթակա դարձավ հալածանքների ու բռնադատության, որնք մեկ դար առաջ կսպառնային ի սպառ բնաջնջել մեզ: Մեր ազգային հարությամբ, մենք՝ զավակները հինավուրց ազգի, վառ կպահենք և կհարգենք նահատակների տեսլականն ու ոգին, անկորնչելի ավանդը: Որպես քրիստոնեությունը պետական կրոն առաջինն ընդունած երկրի զավակներ, կոչ ենք անում մեր քրիստոնյա բոլոր եղբայրներին ու քույրերին և բոլոր կրոնների հավատացյալներին, որպեսզի Սբ Հարության տոնի օրը մեզ հետ աղոթեն ի հիշատակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 2,5 մլն հայերի, ասորիների, պոնտացի հույների, հոների: Աղոթենք նաև, որ արդարությունն ու խաղաղությունը տիրական դառնան մեր աշխարհում»,-ասվում է ուղերձում, հաղորդում է Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախումբը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |