Foursquare-ի երևանյան համայնքը միասին կնշի 4sqDay համաշխարհային օրը 6 ապրիլի 2011 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Foursquare.com սոցիալական ցանցի 4sqDay համաշխարհային օրն է: Այդ օրը աշխարհի 992 Foursquare համայնքները կհավաքվեն տարբեր քաղաքներում։ Երևանյան Foursquare համայնքը նույնպես կմիանա Foursquare meetup օրվան՝ ապրիլի 16-ին ժամը 19։00-ին Կասկադում։ Երևանյան Foursquare հանդիպման օրվա նախաձեռնողն է Foursquare ցանցի ակտիվ օգտագործող Արփինե Գրիգորյանը։ Արփինե Գրիգորյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ այդ օրը Foursquare-ի ակտիվ օգտագործողները կհավաքվեն, կծանոթանան, կշփվեն, կլուսանկարվեն և կխաղան Foursquare կոչվող գնդակի խաղ. «Foursquare -ն նամակ էր ինձ գրել, որտեղ ասում էր՝ եթե միաժամանակ նույն վայրում 50 հոգի և ավելի օգտագործող ժամանում նշեն (check in), ապա Foursquare-ն նրանց swarm բեյջ կպարգևի ։ Հայաստանում նման դեպք չի եղել, որ 50 հոգի նույն տեղում ժամանում նշեն»։ Արփինե Գրիգորյանը նաև նշեց, որ եթե meetup.com-ում հանդիպմանը իրենց մասնակցությունը հաստատեն Foursquare-ի 50 և ավելի օգտագործողներ, ապա Foursquare-ը Հայաստան կուղարկի փաթեթ լի նվերներով՝ Foursquare լոգոյով վերնաշապիկներ, բրելոկներ և այլ նվերներ։ Foursquare-ի օրվան նվիրված հանդիպմանը մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է այցելել www.meetup.com/foursquare/ էջը: Foursquare.com-ը սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար։ Այն GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայրում՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի քաղաքապետի պաշտոն։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |