Հայաստանի ատոմային էլեկտրակայանը չի վախենում ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներից![]() 6 ապրիլի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պարբերաբար ստուգումներ է իրականացնում Մեծամորի ԱԷԿ-ում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը: «Մինչ օրս ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների համաձայն ԱԷԿ-ի անվտանգության և տեխնիկական վիճակի հետ կապված խախտումներ չեն հայտնաբերվել»,- ընդգծել է նա: Ադրբեջանը կարող է ուղերձ հղել ՄԱԳԱՏԷ «Մեծամոր» ատոմային էլեկտրակայանում ընդլայնված փորձաքննության անցկացման համար, չորեքշաբթի օրն ասել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Գարիբովը: ՄԱԳԱՏԷ-ի հանձնաժողովը մայիսի 14-ին Հայաստան կժամանի Մեծամորի ԱԷԿ-ում ստուգումներ անցկացնելու համար, ասել է Գարիբովը: ԱԷԿ-ում մի շարք ստուգումներ կիրականացվեն` կապված ռեակտորի վերագործարկման, վառելիքի ու անվտանգության հետ: Գարիբովի խոսքով, «Մեծամոր» ԱԷԿ-ը կառուցվել է հին տեխնոլոգիաների հիման վրա, ուստի այդ կայանում թերությունների առկայության վերաբերյալ լուրջ ենթադրություններ կան: Ադիլ Գարիբովը գտնում է, որ քանի որ ԱԷԿ-ը բարձր լեռնային շրջանում է գտնվում, վթարի դեպքում ռեակտորի ակտիվ գոտու սառեցման համար կարող է ջրի պակասության խնդիր առաջանալ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |