«Բարսելոնան» գրեթե ապահովել է իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին![]() 7 ապրիլի 2011 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու խնդիրը «Բարսելոնան» դե-ֆակտո լուծեց Դոնեցկի «Շախտյորի» հետ հանդիպման արդեն առաջին խաղակեսում: Խաղը սկսվեց Դոնեցկի մարզիկների սուր հարձակումով, երբ Դուգլաս Կոստայի փոխանցումից հետո աջ թևից մեծ արագությամբ տուգանային դաշտ խուժեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, սակայն պաշտպանի հետ պայքարում զիջեց: Արդյունքում արդեն երկրորդ րոպեին ուկրաինացիները ստիպված եղան սկսել դաշտի կենտրոնից: Մեսսիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Անդրես Ինյեստան: Բաց թողնելով արագ գոլը` «Շախտյորի» ֆուտբոլիստները շարունակում էին իրենց ֆուտբոլը խաղալ: Սակայն կամ վրիպեցին հարձակվողները, կամ էլ տեղում էր Վիկտոր Վալդեսը: Արդյունքում կապտանռնագույնները «Շախտյորի» դարպասը հինգ գնդակ ուղարկեցին` սեփական դարպասն ընդունելով միայն մեկը: «Բարսայից» աչքի ընկան Ալվեշը, Պիկեն, Քեյթան և Խավին: Ուկրաինայի թիմի միակ գոլն իր հաշվին գրանցեց Ռակիցկին: Այդ թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Դոնեցկում` «Դոնբաս Արենա» մարզադաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |