Պեպ Գվարդիոլան կոչ է անում «Բարսելոնայի» խաղացողներին չթուլանալ![]() 7 ապրիլի 2011 - 11:49 AMT PanARMENIAN.Net - «Շախտյորի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:1) «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խնդրել է իր ֆուտբոլիստներին ուշադրություն չդարձնել Միրչա Լուչեսկուի խոսքերին, որը հայտարարել է, որ դիմակայության ելքն արդեն որոշված է: «Մի հավատացեք Լուչեսկուին, որ ամեն ինչ արդեն որոշված է: Ամեն ինչ դեռ վերջացած չէ: Մենք Իսպանիայի գավաթում «Բետիսին» պարտության մատնեցինք 5:0 հաշվով, իսկ հետո ինքներս պարտվեցինք 1:3 հաշվով: Այդ ժամանակ ես նույնպես բոլորին նախազգուշացրեցի, բայց մեղադրվեցի ավելորդ համեստության մեջ»,- Գվարդիոլայի խոսքերը հաղորդում է ՈՒԵՖԱ պաշտոնական կայքը: Իսկ պաշտպան Ժերար Պիկեն շատ գոհ է, որ իրեն հաջողվել է հերթական անգամ գոլ խփել իր թիմի համար: «Գվարդիոլան և նրա օգնական Տիտո Վիլանովան շատ ուրախացան իմ գոլի համար, քանի որ այն մարզումների ժամանակ մշակված մարտավարական քայլերի արդյունք էր: Բայց մեզ ոչ մի դեպքում չի կարելի թուլանալ, այլապես Դոնեցկում մրցակիցը կպատժի մեզ»,- ասել է Պիկեն: Կիսապաշտպան Խավին, որը խփել է կատալոնացիների 5-րդ գոլը, նշել է իր թիմի վստահ խաղը. «Մենք հիանալի խաղ անցկացրեցինք: Ամենայն հավանականությամբ, կիսաեզրափակչում մենք կխաղանք «Ռեալի» հետ, և դա շատ լավ է: «Արքայական ակումբի» հետ խաղերը չեն կարող ձանձրացնել: Ֆուտբոլը, որը թիմերը ցուցադրում են այդ խաղերում, դուր է գալիս ոչ միայն երկրպագուներին, այլ նաև ֆուտբոլիստներին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |