Վարդան Բոստանջյանը խորհուրդ է տվել կառավարությանն ավելի լավ աշխատել

Վարդան Բոստանջյանը խորհուրդ է տվել կառավարությանն ավելի լավ աշխատել

PanARMENIAN.Net - Բիզնեսը Հայաստանում ճնշման տակ է և լճացում է ապրում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախագահ Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա, ձեռնարկատիրությունն ընդհանրապես չի խրախուսվում և անհապաղ քայլեր են հարկավոր իրավիճակը շտկելու համար: «Հարկավոր է պայմաններ ստեղծել բիզնեսի համար, այդ մասին ասել է նաև երկրի նախագահը: «Բիզնեսը շահույթ չի բերում,իսկ գործադիրը չի ապահովում աշխատանքի արդյունավետության բարձր մակարդակը»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի հնարավոր հրաժարականին, ապա պատգամավորը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, նշել է, որ ավելի լավ կլիներ, որ կառավարությունն ուղղակի ավելի լավ աշխատեր:

 Ուշագրավ
---