Թուրքիան կրկին «հին երգն է երգում»` հայտարարելով, որ «պատմությամբ պետք է զբաղվեն պատմաբանները»

Թուրքիան կրկին «հին երգն է երգում»` հայտարարելով, որ «պատմությամբ պետք է զբաղվեն պատմաբանները»

PanARMENIAN.Net - Պետնախարար և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիշը ֆրանսիացի սենատորների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել զերծ մնալ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից:

«Սենատի կողմից ընդունված օրենքը հղի է թուրք-ֆրանսիական հարաբերությունների կտրուկ վատթարացմամբ: Պատգամավորները չպետք է զբաղվեն պատմաբանների գործով, գնահատեն անցյալը, նրանց գործն ապագան կառուցելն է»,- նշել է Բաղիշը: Նրա կարծիքով, ավելի լավ կլիներ, եթե ֆրանսիացի օրենսդիրներն ավելի մեծ ուշադրություն հատկացնեին ղարաբաղյան հակամարտությանը:

«Նախագահ Սարկոզիի օգնականի հետ հանդիպման ժամանակ ինձ հաղորդեցին, որ Ֆրանսիայի նախագահը դեմ է օրինագիծը Սենատում վավերացնելուն»,- ասել է պետնախարարը, գրում է Cumhuriyet թուրքական թերթը:

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը մայիսի 4-ին Սենատի օրակարգ է մտցնելու Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծը: Օրենքի համաձայն, Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսվում է 5 տարվա ազատազրկում կամ 45 000 եվրո տուգանք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---