Հայաստանի ընդդիմությունն ապրիլի 8-ի ցույցի ժամանակ «անակնկալներ» է խոստանում![]() 7 ապրիլի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրեսի վաղվա ցույցի ժամանակ անակնկալներ կլինեն»,- Երևանում լրագրողներին հայտարարել է Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքերով, ինքը ժողովուրդն է պատրաստ անակնկալներ ստեղծել: «ՀԱԿ-ը ոչ միայն կգնա Ազատության հրապարակ, այլ նաև կմտնի այնտեղ: ՀԱԿ-ը գնում է արտահերթ նախագահական և խորհրդանական ընտրությունների: Ժողովուրդը երկրում իրավիճակի բարելավում կտեսնի միայն իշխանափոխության դեպքում»,- ասել է նա: Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ անձամբ նա սպասում է հերթական ընտրություններին, իսկ իշխանությունները շարունակում են բարեփոխումներ իրականացնել: «Հասարակությունը հեռու է արտահերթ ընտրությունների գաղափարից և ես կոչ եմ անում ՀԱԿ-ին չխոսել ողջ ժողովրդի անունից, առավել ևս, որ Կոնգրեսին հետաքրքրում է միայն իշխանություն ստանալը»,- ասել է Զաքարյանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |