Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը բացառում է Հայաստանում արաբական սցենարի կրկնությունը 7 ապրիլի 2011 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն այն եզակի հետխորհրդային երկրներից է, որտեղ իշխանության պահպանման համար չի կիրառվել լայնամասշտաբ բռնություն: Այդ մասին, ելույթ ունենալով Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հայտարարել է Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի բաժնի ղեկավր Անդրանիկ Միհրանյանը` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք Հայաստանում արաբական սցենարների կրկնություն: «Սխալ կլինի ասել, թե Հայաստանում ինչ-որ մեկը փորձել է յուրացնել իշխանությունը: Բացի դրանից, Հայաստանում չկա ազգամիջյան բախում կամ ավելորդ մարդկային ռեսուրս, ինչպես օրինակ շատ արաբական երկրներում: Իհարկե, այսօր Հայաստանը կանգնած է ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական խնդիրների, բարդ աշխարհաքաղաքական պայմանների առաջ, բայց նույնիսկ այդ պարագայում կարելի է իրավիճակից ելք փնտրել»,- ասել է Միհրանյանը: Քաղաքագետն անընդունելի է համարում ժողովրդին փողոց դուրս բերելով իրավիճակի ապակայունացումը: «Ընտրությունների միջոցով իշխանափոխությունը միշտ ավելի նախընտրելի է, քան փողոցային պայքարը»,- նշել է քաղաքագետը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |