Թուրքիայի փոխվարչապետ. Թուրքական դիվանագիտության միակ բացթողումը Հայաստանի հետ հարաբերություններն են

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ թուրքական դիվանագիտության միակ բացթողումը Հայաստանի հետ հարաբերություններն են: Այդ մասին Վաշինգտոնում հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը: Նա նշել է, որ երկու երկրների միջև կան հումանիտար հարաբերություններ: «Կան ավիաչվերթներ, մենք կարող ենք օգնություն ուղարկել: Հայաստանից ժամանածները Թուրքիայում աշխատանք են գտնում: Միայն թե անցյալից մնացած պատը մինչ օրս գոյություն ունի»,- ընդգծել է նա:

Փոխվարչապետը հիշեցրել է թուրքական քաղաքականության «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքի մասին`նշելով, որ Թուրքիան «հիանալի հարաբերություններ» ունի Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հունաստանի, Բալկանների, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, հաղորդում է Sondakika-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---