ՌԴ նախագահը` որպես LiveJournal-ից ակտիվ օգտվող, հաքերային հարձակումները վրդովիչ ու անօրինական է համարում

ՌԴ նախագահը` որպես LiveJournal-ից ակտիվ օգտվող, հաքերային հարձակումները վրդովիչ ու անօրինական է համարում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մի շարք դիմումներ է ստադել LiveJournal-ի (Կենդանի Ամսագիր) վրա DDoS հարձակումների կապակցությամբ: «Որպես ԿԱ-յից ակտիվ օգտվող` այս գործողությունները վրդովիչ ու անօրինական եմ համարում: Նրանից, ինչ պատահել է, պետք է գլուխ հանեն և' Կենդանի Ամսագրի վարչակազմը, և' իրավապահ մարմինները»,- գրում է Դմիտրի Մեդվեդևը ԿԱ-ի իր բլոգում:

ՌԴ Հանրային պալատը կոչ է արել իրավապահ մարմիններին պարզել LiveJournalբլոգոհոսթինգի շուրջ ստեղծված իրավիճակը, որը մարտի 30-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում ենթարկվել է հաքերային գրոհների: Նման հայտարարություն արվել է ՌԴ ՀՊ ապրիլի 7-ի նիստում:

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի խմբագիր և ՀՊ անդամ Պավել Գուսևի հայտարարությունում ասվում է այն մասին, որ անհրաժեշտ է «օրենսդրական մակարդակով խստացնել պատասխանատվությունը կայքերի և սերվերների վրա դիտավորյալ հարձակման համար», հաղորդում է Lenta.ru-ն:

Տեղեկատվական անվտանգություն ոլորտի մասնագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանն ասացPanARMENIAN.Net -ի թղթակցին, որ իր կարծիքով LiveJournal-ի վրա շարունակվող հարձակումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ տեղեկատվական դաշտում. «Հաշվի առնելով, որ այսօր ԿՄ-ն ռուսալեզու ինտերնետի ամենամեծ և ամենաքաղաքականացված բլոգային հարթակն է, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ տեղեկատվական դաշտում։ Իրականում հնարավոր է, որ հարձակումները հենց նման խնդիր են ուզում լուծել։ Եթե այս հարձակումները ևս մի քանի օր շարունակվեն, կարող է մեծաքանակ միգրացիա սկսվել ԿՄ-ից դեպի սոցիալական ցանցեր»։

LiveJournal բլոգային ցանցի վրա կատարված վերջին DDoS հարձակումների մասին իր կարծիքը հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակցին LiveJournal-ի հարթակից օգտվող և մեծաքանակ ընթերցողներ ունեցող բլոգեր Սեդրակ Մկրտչյանը: Ըստ Սեդրակ Մկրտչյանի` LiveJournal-ի վրա վերջին հարձակումները հնարավոր է նպատակ ունեն աստիճանաբար LiveJournal օգտագործողներին տանել այլ բլոգային հարթակներ.«Սրանք սովորական խուլիգանություն չեն, այլ լավ պլանավորված և մտածված հարձակումներ են։ Վիճելի հարց է, իհարկե, թե որն է այս հարձակումների իսկական նպատակը»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---