Ադրբեջանը կարող է իր շահերի համար օգտագործել Օբամայի նախընտրական քարոզարշավը 7 ապրիլի 2011 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը պետք է օգտվի ԱՄՆ-ում նախընտրական մրցարշավի մեկնարկից և ամերիկյան քաղաքական վերնախավի ուշադրությունը դարձնի հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների վրա, հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովը: «Նախընտրական փուլը մինչև 2012թ. իսկապես կարևոր գործոն է, որն Ադրբեջանին հարկավոր է օգտագործել իր շահերի համար: Այստեղ, իհարկե, մենք կարող ենք, օգտագործելով Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավը, փորձել հիշեցնել նրան մեր տարածաշրջանում և Ադրբեջանում ԱՄՆ շահերի մասին»,- նշել է քաղաքագետը` մեկնաբանելով ամերիկյան նախագահի պաշտոնական ինտերնետային էջում տեղակայված հաղորդագրությունն այն մասին, որ Բարաք Օբաման սկսում է պայքարը 2012 թվականին վերընտրվելու համար: Սադիխովն ավելացրել է, որ Ադրբեջանը պետք է օգտվի այդ ժամանակահատվածից մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդիրն իր օգտին լուծելու համար, հաղորդում է AZE.az-ը` հղում կատարելով SalamNews-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |