ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը լուրջ ակնկալիքներ չունի ընդդիմության այսօրվա հանրահավաքից![]() 8 ապրիլի 2011 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը լուրջ քայլեր ու հայտարարություններ չի ակնկալում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) այօրվա հանրահավաքից: Ըստ պատգամավորի, դա ուղղակի հերթական հանրահավաք է լինելու մասնակիցների զգալիորեն ավելի քիչ քանակով, քան նախորդը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ը կրկին մուտք կգործի Ազատություն հրապարակ, Մելիքյանն ասել է. «Իսկ ի՞նչ կփոխվի մտնելուց կամ չմտնելուց: Ըստ նրա, ոչ ոք չի խանգարում ՀԱԿ-ի քաղաքացիներին ու առաջնորդներին մտնել Ազատության հրապարակ, եթե նրանց գործողությունները չեն հակասում օրենքին: Մելիքյանը նաև վստահություն է հայտնել, որ առաջիկայում սոցիալական դժգոհությունը Հայաստանում կմեղմանա, քանի որ իշխանությունները կոնկրետ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Նա ընդգծել է, որ այսօրվա բողոքները երկրում սոցիալական դժգոհության հետևանք են և հայ ժողովուրդը կգնա այն ուժի ետևից, որը լուծում է այդ խնդիրները, ոչ թե միայն խոսում դրանց մասին: Մելիքյանը նաև վստահություն է հայտնել, որ երկրում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ տեղի չեն ունենա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |