Մևլութ Չավուշօղլուն հայ պատգամավորին հիշեցնում է թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստի![]() 8 ապրիլի 2011 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Մևլութ Չավուշօղլուն դրսևորում է իրեն ոչ թե որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ, այլ թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով Չավուշօղլուի հայտարարությունները Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին: Ավելի վաղ, պատասխանելով Ստեփանակերտում միջազգային օդանավակայանի բացման և Հայաստանից ավիաչվերթներ կազմակերպելու մասին հարցին, Չավուշօղլուն նշել է, որ եթե ադրբեջանական կողմը ցանկանա, կարող է այդ հարցը բարձրացնել ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանում: «Դա չի մտնում նրա լիազորությունների մեջ, և Չավուշօղլուն Քաղավիացիայի միջազգային կազմակերպության անդամ չէ»,- հայտարարել է Մելիքյանը: Նա համոզմունք է հայտնել, որ տեխնիկական հարցերի լուծումից հետո չվերթներ են իրականացվելու դեպի Ստեփանակերտ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |