Բաշկիր գիտնականը ներկայացրել է «Հայաստան` հազարամյակների ուղի» գիրքը

Բաշկիր գիտնականը ներկայացրել է «Հայաստան` հազարամյակների ուղի» գիրքը

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Ռուսական պետական գրադարանի արևելյան գրականության կենտրոնում կկայանա Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան` հազարամյակների ուղի» գրքի առաջին հատորի շնորհանդեսը:

Միջոցառումը կազմակերպվել է «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանը մարդկանց աչքերով» ծրագրի շրջանակներում Մ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի հետ համատեղ:

«Հայաստան` հազարամյակների ուղի» գիրքը բանաստեղծական ձևով ներկայացնում է Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հաղորդում է Ռուս-հայկական համագործակցությունը:

Գրքի հեղինակը Ռաֆայիլ Զինուրովը Բաշկիրիայի Հանրապետության Պետական ժողովի` Կուրուլթայի փոխնախագահն է, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲՀ վաստակավոր իրավաբան, ՌԴ գրողների միության անդամ, ՌԴ նկարիչների միության անդամ, ՌԴ լրագրողների միության անդամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---