Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը մեկնում է Ստամբուլ

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը մեկնում է Ստամբուլ

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ապրիլի 8-11-ը գտնվելու է Ստամբուլում` Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 25-րդ նիստին մասնակցելու համար:

Կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են «Միջազգային մոնետար համակարգը. դասեր 19-րդ դարից» և «Մակրոպրուդենցիալ քաղաքականության իրականացման մարտահրավերները» թեմաները:

Նիստին ելույթ են ունենալու Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ռանդալ Կրոսները և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի պրոֆեսոր Սևքեթ Փամուկը, հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---