Սիրիայում բախումների հետևանքով 24 ցուցարար է զոհվել![]() 9 ապրիլի 2011 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ըստ ճշտված տվյալների, ապրիլի 8-ին Սիրիայում իրավապահների ու հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են եղել, որոնց արդյունքում զոհվել է 24 մարդ: Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով տեղի իրավապաշտպաններին: 19 մարդ է զոհվել Դարաա քաղաքում: Երկուսը զոհվել են Հոսնեում և մեկը՝ Խարաստում: Անկարգությունների ականատեսները պնդում են, որ բողոքի ակցիայի մասնակիցների հանդեպ հրազեն է կիրառվել և արցունքաբեր գազ, տուժածների հստակ քանակը հայտնի չէ: Սիրիայում բողոքի ակցիաները վերսկսվեցին ապրիլի 8-ին՝ ուրբաթօրյա աղոթքից հետո: Ցուցարարները պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ հակակառավարական ելույթները ֆինանսավորվում են արտերկրից, հայտնում է Լենտա.ռու-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |