Երեւանում կբացվի Գլենդեյլի «Աթանյան» արվեստի կենտրոնի ցուցահանդեսը![]() 9 ապրիլի 2011 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Երեւանի Գեղագիտության ազգային կենտրոնում կբացվի Գլենդեյլի «Աթանյան» արվեստի կենտրոնի 96 սաների նկարների ցուցահանդեսը «Ես սիրում եմ Հայաստանը» խորագրով: Սա Գլենդեյլի Աթանյան արվեստի կենտրոնի եւ Երեւանի Գեղագիտության ազգային կենտրոնի՚ համատեղ նախագիծն է, որին պատրաստվում էին 2010 թ. սեպտեմբերից: Նույն ցուցահանդեսը կբացվի ամռանը Լոս Անջելեսում: Այս առիթով «Աթանյան» արվեստի կենտրոնը հրատարակել է գունազարդ ալբոմ, որի մեջ զետեղված են բոլոր մասնակիցների ստեղծագործությունները: «Աթանյան» արվեստի կենտրոնը ամեն տարի աչքի է ընկել բազմաթիվ մրցույթներում հաղթանակներով: 2011 թվականին ևս կենտրոնի աշակերտները տարբեր մրցույթներում արձանագրեցին նոր հաջողություններ, արժանացան բարձրագույն պարգեւների: Դրանց թվում է Ստեֆանի Գրիգորյանի կոմպոզիցիան, որը հարյուրավոր պատանեկան ստեղծագործություններից ընտրվել եւ տեղադրվել է բազմահազար տպաքանակ ունեցող «Sax Art» կատալոգի շապիկին: Ստեֆանիի «Ես սիրում եմ կապիկներին» աշխատանքը նախապես արժանացել էր «Sacura of America» յուղակավճանկարների մրցույթի մրցանակին, որից հետո «Sax Art»-ն ընտրել էր այդ գործն իր կատալոգի շապիկին տեղադրելու համար: Գլենդեյլի քաղաքապետարանի Արվեստի եւ մշակույթի բաժնի «Մաքուր պահենք Գլենդեյլը» տարեկան մրցույթի 2011 թ. ֆինալիստներ դարձան կենտրոնի սաներ Առնելլա Քալանթարյանը եւ Տանյա Ռոստամին, իսկ «Աթանյան» արվեստի կենտրոնն արժանացավ հատուկ մրցանակի: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |