Ճապոնիայում զոհերի թիվը հասել է 12 հազար 876-ի

Ճապոնիայում զոհերի թիվը հասել է 12 հազար 876-ի

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի, ցունամիի ու աֆտերշոկերի թիվը հասել է 12 հազար 876-ի, հաղորդում է NHK հեռուստաալիքը: Նախկինում հաղորդվել է 12 հազար 750 զոհի մասին:

Գրեթե մեկ ամսից, ապրիլի 7-ին Ճապոնիայի հյուսիս-արևելքում գրանցվեց ավերիչ երկրաշարժից հետո ամենահզոր աֆտերշոկը: Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմեց 7,1 բալ, որի հետևանքով 7 մարդ զոհվեց Տոկիոյում, զոհեր եղան նաև երկրի արևելքում:

Անհայտ կորած են համարվում 14 հազար 865-ը: Ժամանակավոր ապաստարաններում ապրում է մոտ 153 հազար մարդ: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի:

Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել` առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---