ՀՀ և ՌԴ Վերահսկիչ պալատները կքննարկեն ՌՀՀ-ի կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը

ՀՀ և ՌԴ Վերահսկիչ պալատները կքննարկեն ՌՀՀ-ի կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա (ՌԴ): Այցի շրջանակում նախատեսվում է երկու երկրների բարձրագույն վերասկիչ մարմինների համատեղ խորհրդի նիստ:

Նիստի ընթացքում կքննարկվի Հայաստանում Ռուս- հայկական (Սլավոնական) համալսարանին (ՌՀՀ) հատկացված բյուջետային և արտաբյուջետային միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները:

Ստուգումներն իրականացրել են Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինները միասին: Համատեղ նիստում կքննարկվի ստուգումների արդյունքները ամփոփող հաշվետվությունը:

Հայաստանում Ռուս - հայկական (Սլավոնական) համալսարանում վերահսկողությունը իրականացվել է ՀՀ վերահսկիչ պալատի և ՌԴ հաշվիչ պալատի միջև 2010 թ-ին ստորագրված համագործակցության ծրագրի համաձայն:

Ապրիլի12-ին ՀՀ և ՌԴ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները կմեկնեն Ֆինլանդիա` մասնակցելու INTOSAI Առանցքային Ազգային ցուցանիշների հանձնաժողովի 4-րդ նիստին:

Պատվիրակությունը Հայաստան կվերադառնա ապրիլի 14-ին, հայտնում է ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---