ՀՀԿ-ում «Տաշիր-2011»-ի քննադատներին համեմատել են «Ոսկե ձկնիկի» անշնորհակալ պառավի հետ![]() 9 ապրիլի 2011 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը քննադատել է «Տաշիր-2011» մրցանակաբաշխության վերաբերյալ դժգոհություն հայտնողներն: Ըստ նրա, նա խորապես հարգում է Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքը, իսկ նրան քննադատողներին համեմատել է «Ոսկե ձկնիկի» անշնորհակալ պառավի հետ: Նա նշել է, որ Սամվել Կարապետյանն իրավունք ունի որոշել, թե ում ինչ նվերներ հանձնել իր անձնական միջոցներից: Տաճատ Վարդապետյանի հետ համակարծիք էր ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը, որն իր զարմանքն է հայտնել նման արձագանքի վերաբերյալ: Նա հավելել է նաև, որ մրցանակաբաշխությունն անցել է Ռուսաստանում, որտեղ նման շռյալ նվերները սովորական են և պետք չէ համեմատել ռուսաստանյան միջավայրը հայկականի հետ: Ապրիլի 3-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում կայացավ «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Բնակարանի վկայականներ ստացան Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արման Հովհաննիսյանը, Լուսինան: Բնակարաններ են ստացել նաև հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու Քսենիա Սոբչակը: Մարտիրոսյանը բնակարան է ստացել Մոսկվայում, իսկ Սոբչակը` Երևանում: Նման նախաձեռնությունը խիստ քննադատության արժանացավ հայ հասարակության կողմից: Facebook սոցիալական ցանցում «Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին» անունը կրող հատուկ էջ բացվեց: Խմբի մասնակիցները հայկական էստրադայի աստղերին, որոնք բնակարանի կարիք չունեն, կոչ են անում «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ նվեր ստացած բնակարաններն անօթևան ընտանիքներին նվիրաբերել: Չնայած, որ էջը բացվել է ապրիլի 3-ի գիշերը, դրան արդեն 620 մարդ է միացել: Սակայն, տեսնելով հայ էստրադայի աստղերի անգործությունը, որոնց կոչ էին անում ապրիլի 3-in «Տաշիր-2011» մրցանակաբշխության ժամանակ նվեր ստացած բնակարանները նվիրել անօթևան ընտանիքներին, Facebook-ի հայ օգտագործողները որոշել են ցանցում խումբ բացել, որի միջոցով միջոցներ կհավաքագրվեն անօթևան ընտանիքների համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |