Ավստրիացի դպրոցականները թուրքերենը կուսումնասիրեն որպես երկրորդ օտար լեզու

PanARMENIAN.Net - Ավստրիայի լուսավորության նախարարությունն աշխատում է կրթության նոր ծրագրի շուրջ, որը նախատեսում է ներմուծել թուրքերենը` որպես երկրորդ օտար լեզու: Ինչպես հաղորդում է MIGnews-ը, թուրքերենը ներմուծվում է, որպեսզի դպրոցի բարձրագույն աստիճանում աշակերտները կարողանան այդ լեզվով հասունության ատեստատի քննություն հանձնել:

«Խոսքը գնում է թուրքերենն այլ լեզուներին` ֆրանսերենին, ռուսերենին, լեհերենին, ինչպես նաև բոսներենին, սերբերենին ու խորվաթերենին հավասարեցնելու մասին, որոնց համար արդեն գոյություն ունեն նման ծրագրեր»,- մեկնաբանել է լուսավորության նախարարության ներկայացուցիչ Կլաուդիա Շմիդը:

Ներկայումս Ավստրիայում 263 հազ. պաշտոնական գաղթական է բնակվում Թուրքիայից, սակայն իրականում նրանց թիվը շատ ավելի մեծ է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---