Ահմադինեժադը պաշտոնազրկել է իր աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին![]() 10 ապրիլի 2011 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շաբաթ օրը պաշտոնազրկել է իր աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին, որին շատերը համարում էին ապագա նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու: Մաշային պահպանել է իր զբաղեցրած մյուս պետական պաշտոնները, սակայն նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը տրվել է նախագահի շրջապատի մեկ այլ ներկայացուցչի՝ Համիդ Բակաիին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Մաշային երկար ժամանակ վայելել է Ահմադինեժադի վստահությունը, թեև նախագահի շրջապատում շատերին վրդովվեցրել էր նրա հայտարարությունը, որ «Իրանը պետք է ընկեր լինի բոլոր ազգերին, այդ թվում՝ Իսրայելին»: Ահմադինեժադի և Մաշայիի երեխաներն ամուսնացած են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |