ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելեն Լեռնային Ղարաբաղ11 ապրիլի 2011 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) ժամանում են Երևան: Ապրիլի 11-12-ին միջնորդները հանդիպումներ են անցկացնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, համանախագահներն այցելելու են Ստեփանակերտ: «Ամեն անգամ, երբ ԵԱՀԿ ՄԽ-ը ժամանում է տարածաշրջան, այցելում է ԼՂՀ: Հուսով եմ, որ եղանակը միջնորդներին չի խանգարի»,- ասել է Բաբայանը: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը, համանախագահների այցի նպատակը բանավեճերի շարունակումն է հիմնարար սկզբունքների հիման վրա` հենվելով Սոչիի հանդիպման դրական խթանի վրա: Այցի ընթացքում քննարկվելու են պարտավորությունների կատարման կոնկրետ միջոցներ, որոնք կողմերը ստանձնել են Սոչիում` հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու համար: Մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |