Նավթի գործոնը փոքր դեր չի խաղացել Մարաղայի ողբերգության մեջ, նշել է Լարիսա Ալավերդյանը![]() 11 ապրիլի 2011 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Մարաղա գյուղը, որը Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր գյուղերից մեկն էր, գտնվում էր Միր-Բաշիր քաղաքից 2 կմ հեռավորության վևա: Գյուղի տարածքով նավթատար էր անցնում: Մարաղայում հայերի կոտորածի ականատեսները գտնում են, որ նավթի գործոնը պակաս դեր չի խաղացել 1992թ. ապրիլի 10-ի ողբերգության մեջ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որն այդ տարիներին գլխավորում էր «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպությունը: Նրա խոսքով, իր գլխավորած կազմակերպության տվյալների համաձայն, Ադրբեջանի կազմակերպած ջարդի արդյունքում այդ օրը գազանաբար սպանվել են 52 մարդ, 57-ը գերեվարվել են, որոնցից 9-ը երեխա էին: Այդ 57 գերիներից հաջողվել է վերադարձնել միայն 38-ին, 19-ի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ այդ ողբերգությունն Ադրբեջանի նորաստեղծ հանրապետության կողմից իրականացվող հակահայկական և այլատյացության քաղաքականության արդյունքն էր: «Այլատյացության քաղաքականությունն այդ տարիներին իրականացվում էր ամենաբարձր պետական մակարդակով»,- հայտնեց Ալավերդյանը: 1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը Մարաղա գյուղում հրկիզել է գյուղը և կոտորել բնակչությանը: Մարաղան մինչև հիմա շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության տակ: Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև: Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար: Տվյալները հաստատվել են Helsinki Watch միջազգային իրավապահ կազմակերպության կողմից: Մարաղայի ողբերգությունը ղարաբաղյան կողմից գնահատվում է որպես ցեղասպանության ամենասարսափելի օրինակներից մեկը: Իր դաժանությամբ և բարբարոսությամբ այդ ողբերգությունը չի զիջում ոչ Սումգայիթին, ոչ Հատինին, ոչ 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Ցավոք սրտի, Մարաղայի ողբերգական դեպքերը չեն արտացոլվել արտասահմանյան մամուլում և մինչ օրս համաշխարհային հանրության կողմից արժանի գնահատականի չեն արժանացել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |