Բուլղարիայում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Բուլղարիայում տեղի են ունենալու հիշատակի միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցին: Բուլղարիայի հայ համայնքի և Բուլղարիայում «Հայ դատի» ներկայացուցչության նախաձեռնությամբ մայրաքաղաք Սոֆիայում և Վառնա, Պլովդիվ, Բուրգաս քաղաքներում տեղի են ունենալու հետևյալ միջոցառումները. ապրիլի 24-ին ժամը 1:00-ին Սոֆիայում «Երևան» պուրակում հայ համայնքը հարգելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ապրիլի 16-ին Վառնայում տեղի է ունենալու Նվարդ Կարապետյանի «Հայերի քարավանները» գրքի շնորհանդեսը, ապրիլի 25-ին ժամը 10:30-ին Վառնայում մատուցվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ, ապրիլի 25-ին Պլովդիվ քաղաքի հայկական կենտրոնում` զոհերի հիշատակի պատարագ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---