ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում վարչակազմին չմասնակցել Հայոց ցեղասպանության ժխտման քարոզարշավին![]() 12 ապրիլի 2011 - 10:06 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին ԱՄՆ կոնգրեսականները կմասնակցեն Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը, որը կանցնի Կոնգրեսում, կմասնակցեն նաև ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Կազմակերպիչը՝ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբը կոչ է անում Կոնգրեսի առաջնորդներին ու Օբամայի վարչակազմին չմասնակցել Թուրքիայի վարած Հայոց ցեղասպանության ժխտման քարոզարշավին: Իր գոյության 17 տարում խումբը ամեն տարի ներգրավում է հարյուրավոր ամերիկացի քաղաքական գործիչների և կարևոր տեղ է համարվում ԱՄՆ հայ համայնքի ու մարդու իրավունքների պաշտպանության համար: Խումբը կոչ է անում ամերիկացի քաղաքական գործիչներին վեր գտնվել Թուրքիայի սպառնալիքներից և չմոռանալ ամերիկացիների հիմնական արժեքները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |