Ճապոնիայի կառավարությունը «Ֆուկուսիմա-1»-ի վթարը հավասարեցրել է Չեռնոբիլին

Ճապոնիայի կառավարությունը «Ֆուկուսիմա-1»-ի վթարը հավասարեցրել է Չեռնոբիլին

PanARMENIAN.Net - Ճապոնիայի կառավարությունը բարձրացրել է «Ֆուկուսիմա-1»-ում վտանգի մակարդակը. այժմ վթարային ԱԷԿ-ում իրավիճակը INES վտանգավորության սանդղակի 7 բալից գնահատվում է 7: Նման տվյալներ է ներկայացրել «Կիոդոն»: Մինչ այդ 7 բալ գնահատել են միայն Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը: «Ֆուկուսիմա-1»-ում իրավիճակն ավելի վաղ գնահատվել է 6 բալ:

INES սանդղակով 7-րդ աստիճանը նշանակում է ռադիոակտիվ նյութի տասնյակ հազարավոր տերաբեկերելների արտանետում, ինչը կարող է հանգեցնել բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար ծանր հետևանքների:

Միաժամանակ, «Ֆուկուսիմա-1»-ի օպերատոր TEPCO ընկերությունը հաղորդել է, որ ատոմակայանի 4-րդ ռեակտորում առաջացել է հրդեհ, հաղորդում է Reuters-ը:

Տվյալ պահին ռեակտորի վրա կրակ և ծուխ չկա, սակայն TEPCO ներկայացուցիչը հաղորդել է, որ դեռևս չի կարող վստահաբար ասել, որ հրդեհը մարվել է: Տեղեկատվություն չկա նաև այն մասին, թե ինչն է դարձել հրդեհի պատճառ: Հրդեհը չի ազդել ԱԷԿ հարակից տարածնքերի ռադիացիոն ֆոնի վրա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---