Չինաստանը մտադիր է ներկրել հայկական կոնյակ, հայտարարել է Լի Չանչունը![]() 12 ապրիլի 2011 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է տարբեր ոլորտներում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` բացելով հայ-չինական գործարար համաժողովը: Նրա խոսքերով, սա ամենամեծ համատեղ միջոցառումն է, որը կազմակերպվել է երկու երկրների միջև: «Հայաստանի և Չինաստանի միջև առկա է քաղաքական հարաբերությունների շատ բարձր մակարդակ, և ունենալով նման հիմք, կարելի է զարգացնել նաև այլ հարաբերություններ»,- ասել է նա: Վարչապետի կարծիքով, երկկողմանի համագործակցության համար առաջնային կարող են լինել լեռնահանքային և քիմիական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները: Իր հերթին, Չինաստանի կոմկուսի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Լի Չանչունը նշել է, որ շատ ուրախ է համաժողովին ներկա գտնվելու և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը քննարկելու համար: Նրա խոսքերով, առևտրատնտեսական հարաբերությունները երկկողմանի համագործակցության կարևոր մաս են, նշելով, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պահից երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 160 անգամ, իսկ անցյալ տարի աճել է 44.4 տոկոսով և հասել 436.7 մլն դոլարի: Միաժամանակ, Լի Չանչունը նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել երկկողմանի առևտուրը հավասարակշռելու համար, հավելելով, որ Չինաստանը հետաքրքրված է հայկական ապրանքների ներկրմամբ, մասնավորապես կոնյակի: Համաժողովը կազմակերպվել է Զարգացման հայկական գործակալության կողմից Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, մասնակցում են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 20 չինական ընկերություններ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |