Ստեփան Սաֆարյան. Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը գնում են Արևմուտքի հետ առճակատման![]() 12 ապրիլի 2011 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները և ՀԱԿ-ը գնում են Արևմուտքի հետ առճակատման, մասնավորապես` ԱՄՆ-ի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, այդ մասին է վկայում ԱՄՆ պետդեպարտամենտի քննադատությունը Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ, ինչպես նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը վերջին ցույցերի ժամանակ: Սաֆարյանը նշել է, որ հայկական իշխանություններն իրենց վերարտադրման երաշխավոր են տեսնում Ռուսաստանին, որին փորձում է «սիրաշահել» նաև ՀԱԿ-ը: Սաֆարյանը մասնավորապես մեկնաբանել է մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին զեւկույցը, որը շատ կոշտ և լուրջ ձևակերպումներ է պարունակում Հայաստանի վերաբերյալ: Սաֆարյանը նշել է, որ զեկույցում նշված է, որ նկատվել են լուրջ խախտումներ 2008-ի ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, ինչը, նրա կարծիքով, կասկածի տակ է դնում նրա օրինականությունը, ինչպես նաև Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը: Նրա խոսքերով, միջազգային հանրությունն ահազանգում է, որ 2012-ի և 2013-ի ընտրությունները չպետք է նախկին սցենարներով ընթանան: Ինչ վերաբերվում է Եվրոպայի դիրքորոշմանը, ապա նա, Սաֆարյանի խոսքերով, դժգոհ է հայկական իշխանություններից, բայց շարունակում է աշխատել նրանց հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |