Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երեք հայ դասախոսների պարգևատրել է «Ակադեմիական արմավենի» շքանշանով![]() 12 ապրիլի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան պարոն Անրի Ռենոն «Ակադեմիական արմավենի» շքանշանով պարգևատրեց երեք հայ դասախոսների` տիկին Անահիտ Գասպարյանին` Հայաստանի ֆրանսիական համալսարանից, պարոն Զավեն Հարությունյանին` Երևանի Պետական համալսարանից և տիկին Նաիրա Մանուկյանին` Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, երեք շքանշանակիրներն էլ աշխատել կամ շարունակում են աշխատել նշված համալսարաններում որպես ֆրանսերենի ամբիոնի վարիչ: Ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոնիայի տարածմանը մատուցած իրենց նշանակալի ծառայության համար Ֆրանսիայի Կրթության նախարարը նրանց արժանացրեց այս պարգևին: «Ակադեմիական արմավենի» շքանշանը հիմադրվել է Նապոլեոն Առաջինի կողմից, 1808 թվականին` նպատակ ունենալով երախտիքի տուրք մատուցել Համալսարանի անդամներին: ՙԱկադեմիական արմավենի՚ շքանշանով պարգևատրվում են նաև այն օտարերկրացիները կամ արտերկրում բնակվող այն ֆրանսիացիները, ովքեր ակտիվորեն մասնակցում են ֆրանսիական մշակույթի տարածմանը ողջ աշխարհում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |