Նոր Nokia E6–ը Հայաստան կհասնի 2011-ի հունիսին![]() 12 ապրիլի 2011 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ Nokia E6 հեռախոսները Հայաստան կբերվեն 2011-ի հունիսին։ Nokia-ի պաշտոնական բլոգը հայտնում է, որ այսօր Nokia-ն թողարկում է Nokia E6 սմարթֆոնը։ Այն ունի QWERTY ստեղնաշար և touch էկրան։ Ինչպես գրում է բլոգը, այն նախատեսված է գործարար մարդկանց համար։ Nokia E6-ն ունի 8 MB ներքին հիշողություն և մինչև 32 GB լրացուցիչ հիշողության հնարավորություն։ Հեռախոսը աշխատում է առանց լիցքավորման 7 ժամ 30 րոպե։ Այն կարող է ապահովել 2G/3G ցանց, ինչպես նաև ունի WiFi անլար կապին միանալու հնարավորություն։ Ֆոտոխցիկը 8 մեգապիկսել է։ Nokia E6-ը աշխատում է Symbian-ի վերջին տարբերակով, որն ունի 5 աշխատանքային միջավայր (home screens) և բարելավված արտաքին դիզայն (interface)։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |