Երևանի դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ախ, Աննա, Աննա, կամ կրքոտ կիրակի» ներկայացման պրեմիերան

Երևանի դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ախ, Աննա, Աննա, կամ կրքոտ կիրակի» ներկայացման պրեմիերան

PanARMENIAN.Net - Ապրիլին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ախ, Աննա, Աննա, կամ կամ կրքոտ կիրակի» ներկայացման պրեմիերան Արմեն Բարսեղյանի բեմադրությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել թատրոնում, պրեմիերայի կոնկրետ օրը դեռ նշանակված չէ:

Թատրոնում պատմել են նաև ապրիլյան ներկայացումների մասին. ապրիլի 15-ին կներկայացվի «Ռոմեո և Ջուլիետը», ապրիլի 16-ին՝ «Ավտոբուսը», ապրիլի 17-ին՝ «Չաոն», ապրիլի 22-ին «Մեծ լռությունը», ապրիլի 23-ին՝ «Անվերջ վերադարձը», ապրիլի 29-ին՝ «Կատակերգությունը», ապրիլի 30-ին՝ «Մակբեթը»:

Հայտնի դարձավ նաև, որ թատերախումբը չի պատրաստվում հյուրախաղերի մեկնել:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---