Հենրիխ Մխիթարյան. Չեմպիոնների Լիգայում մնում են նրանք, ովքեր ամուր նյարդեր ունեն

Հենրիխ Մխիթարյան. Չեմպիոնների Լիգայում մնում են նրանք, ովքեր ամուր նյարդեր ունեն

PanARMENIAN.Net - Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում 0:1 հաշվով պարտություն կրելուց հետո «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ իրենք ուզում էին հաղթել, չնայած արտագնա խաղում 5:1 հաշվով պարտություն կրեցին, և ուրախացնել իրենց երկրպագուներին:

«Ցավոք, այս խաղում դա չհաջողվեց, թեև բոլորը ջանում էին, և կար ցանկություն, սակայն առաջին խաղակեսի ավարտին գնդակ բաց թողեցինք և չկարողացանք շտկել իրադրությունը»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հայ ֆուտբոլիստը գտնում է, որ հաջորդ անգամ պետք է ավելի սառնարյուն լինել և եզրակացություններ անել, նրանց թիմը երիտասարդ է և կարող է գլուխ հանել: «Ինձ համար ես նշեցի այն, որ դա բոլորովին այլ մակարդակ էր, որը չի կարելի համեմատել Ուկրաինայի առաջնության հետ: Այստեղ խաղում են ամենաուժեղ թիմերը, և մնում են նրանք, ովքեր ամուր նյարդեր ունեն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---