2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերի սպորտային տնօրեն է նշանակվել Վեռներ Աուգսբուրգերը![]() 14 ապրիլի 2011 - 09:27 AMT PanARMENIAN.Net - 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի սպորտային տնօրեն է նշանակվել շվեյցարացի Վեռներ Աուգսբուրգերը, որը վերջին երկու տարիներին Շվեյցարիայի Հոկեյի լիգայի գործադիր տնօրենն էր: Աուգսբուրգերը 2014թ. խաղերի կազմկոմիտեում աշխատանքի կանցնի 2011թ. սեպտեմբերին: Աուգսբուրգերը հայտնի է իր աշխատանքով Շվեյցարիայի Օլիմպիական կոմիտեում: Նա գլխավորել է շվեյցարական օլիմպիական պատվիրակությունը երեք Խաղերում` 2004 թվականին Աթենքում և 2008 թվականին Պեկինում, ինչպես նաև 2006 թվականին Թուրինում կայացած ձմեռային Օլիմպիադայում: 2009թ. Աուգսբուրգերը լքեց օլիմպիական կոմիտեն, հաղորդում է lenta.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |