Ադամ Շիֆը մասնակցեց ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը14 ապրիլի 2011 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը հանդիպել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքի նոր ռազմավարությունն ու ԱՄՆ հայ համայնքի մյուս կարևոր հարցերը: Հանդիպումից հետո Ադամ Շիֆն ու Քեն Խաչիկյանը մասնակցեցին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը Կապիտոլիական բլուրում, հաղորդել են կոնգրեսականի գրասենյակից: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |