Ասիական զարգացման բանկը վեց հայկական բանկերի հետ միասին կֆինանսավորի առևտրի ոլորտը

Ասիական զարգացման բանկը վեց հայկական բանկերի հետ միասին կֆինանսավորի առևտրի ոլորտը

PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վեց հայկական բանկերի հետ (Ամերիաբանկը, «Անելիքը», Արդշինինվեստբանկը, Հայէկոնոմբանկը, Կոնվերսբանկը, Յունիբանկը) համաձայնագիր են կնքել Հայաստանում առևտրի զարգացման ծրագրի մեկնարկի մասին:

ԱԶԲ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի դեպարտամենտի մասնավոր բիզնեսի զարգացման պատասխանատու Սթիվեն Վերմերտը նշել է, որ սա աննախադեպ ծրագիր է մասնակից բանկերի քանակով:

Նա հայտնել է, որ ԱԶԲ առևտրի ֆինանսավորման ծրագիրն իրականացվում է Տաջիկստանում ու Ուզբեկստանում, այս շաբաթ ծրագիրը կմեկնարկի նաև Վրաստանում, իսկ մեկ տարվա ընթացքում նախատեսվում է սկսել առևտրի ֆինանսավորման ծրագիրը նաև Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի մյուս երկրներում:

Ինչ վերաբերում է վարկերի տրամադրման պայմաններին, ապա, ըստ Վերմերտի, տոկոսը կորոշի շուկան: «Մենք էժան վարկեր չենք տրամադրում, քանի որ տոկոսները որոշում է շուկան»,-հայտարարել է Վերմերտը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---