Ապրիլի 23-ին Երևանում տեղի կունենա ջահերով երթ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի![]() 14 ապրիլի 2011 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ավանդաբար ապրիլի 23-ին Երևանում ջահերով երթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ: Ջահերով երթը մեկնարկում է ՀՅԴ հանրահավաքից հետո, թուրքական դրոշի հրկիզումով, որից էլ վառվում են ջահերը: Երթին սովորաբար մասնակցում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական թևի անդամները, ուսանողներ, ավագ դասարանների աշակերտներ: Երկրորդ հանրահավքը տեղի է ունենում արդեն գիշերը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ: Ջահերով երթը անց է կացվում արդեն 13-րդ անգամ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |