Միրչա Լուչեսկու. «Բարսելոնայի» հետ խաղում Մխիթարյանն ուշադիր էր խաղում և ստիպում մրցակցին սխալվել![]() 14 ապրիլի 2011 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն ամփոփել է «Բարսելոնայի» հետ խաղի արդյունքները և նշել, որ գլխավորն այն է, որ կատալոնական թիմը նրանցից վախեցել է: «Դա ակնհայտ էր մեր համագործակցության տարիների ընթացքում առաջին անգամ: Հեշտ չէր «Շախտյորի» ֆուտբոլիստներին խաղի այն մակարդակին բերելը, որը նրանք ցույց տվեցին: Ինձ համար կարևոր էր Չեմպիոնների լիգան լքելիս լավ տպավորություն թողնել: Դա մեզ մոտ ստացվեց»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն: Նա նշել է, որ առաջին քառորդ եզրափակչից հետո «Շախտյորը» հաջող կերպով աշխատել է իր սխալների վրա: Եվ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի օրինակով ցույց է տվել իր սաների խաղի փոփոխությունը. «Իսպանիայում նա շատ սխալներ է գործել և նույնիսկ դարձել գոլերից մեկի անմիջական մեղավորներից մեկը: Մենք շատ ենք զրուցել նրա հետ այդ թեմայով, և ֆուտբոլիստը ճիշտ հետևություններ է արել: Դոնեցկում Մխիթարյանը չափազանց ուշադիր էր խաղում, արդեն չէր սխալվում, այլ ստիպում էր դա անել մրցակիցներին: Հուսալիորեն փակել էր իր գոտին, ռացիոնալ կերպով օգտագործում էր դրիբլինգը` մշտապես զարգացնելով արագությունը: Ցավում եմ, որ նա գոլ չխփեց»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |