Ապրիլի 18-ին Հայաստանում կրկին կհիշեն հուշարձանների պահպանության մասին

Ապրիլի 18-ին Հայաստանում կրկին կհիշեն հուշարձանների պահպանության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում հուշարձանների պահպանության Հուշարձանների պահպանության մասին մասին հիշում են միայն ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը: Հայաստանի մշակույթի նախարարությունը կոչ է անում հանրապետության բոլոր մարզերում կատարել հուշարձանների մաքրման աշխատանքներ, մշակութային ժառանգության պահպանությունն իրականացնող մասնագետների անմիջական մասնակցությամբ: Մշակույթի նախարարությունը կազմակերպում է մաքրման աշխատանքներ Հայաստանի մարզերում զինվորականների և դպրոցականների մասնակցությամբ: Կկազմակերպվեն նաև էքսկուրսիաներ, ցուցահանդես և ծառատունկ:

Այս գործունեությունը մշակույթի նախարարությունը նախաձեռնել է 2005 թվականին: 2009 թվականին ՊՆ-ի հետ համատեղ կազմակերպած միջոցառումների շրջանակներում կատարվել են հուշարձանների մաքրման աշխատանքներ Երևանում և մյուս մարզերում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---