Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկը հայտարարվել է 2011 թ. «Հայերի բարեկամ»

Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկը հայտարարվել է 2011 թ. «Հայերի բարեկամ»

PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկը 2011-ին հայտարարվել է «Հայերի բարեկամ»: 2010-ի սեպտեմբերին Ռոզա Ֆիցջերալդ Քենեդիի Greenway կալվածքում նահանգապետ Պատրիկը հայտարարել է. «Մենք դարձել ենք այն, ինչ կանք այն պատճառով, որ դեմքով շրջվել ենք դեպի Հայոց ցեղասպանության սարսափները և մենք հիշում ենք դրա մասին: Մենք չենք մոռանում անցյալը և հենց այդ պատճառով ավելի լավն ենք դարձել»:

Պատրիկի թեկնածությունն առաջադրվել է նահանգի հայ համայնքի կողմից և Հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմը հաստատել է առաջադրումը:

Դևալ Պատրիկը Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով է: 2010-ի նոյեմբերին նա վերընտրվել է Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնում, գրում է The Armenian Mirror-Spectator-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---