Թուրքիան հերթական անգամ օգտագործեց հայ համայնքն իր խնդիրների լուծման համար, գտնում է թուրքագետը14 ապրիլի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող թուրքական կուսակցությունների վերջնական նախընտրական ցուցակները ցույց տվեցին, որ հայ թեկնածուների շուրջ բարձրացած աղմուկը ոչ այլ ինչ էր, քան PR-ակցիա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը: Ըստ նրա, ոչ մի հայ ներկայացված չէ որևէ թուրքական կուսակցության նախընտրական ցուցակում: «Դա վկայում է միայն այն մասին, որ թուրքերը հերթական անգամ օգտագործեցին հայ համայնքն իրենց խնդիրների լուծման համար»,-ասել է նա՝ հավելելով, որ 60-հազարանոց հայ համայնքը քիչ նշանակություն ունի 70-միլիոնանոց Թուրքիայի համար: Հայ փորձագետը հայտնել է նաև, որ Թուրքիայի գոյության ողջ ընթացքում խորհրդարանում ներկայացված է եղել ընդամենը 23 ոչ մահմեդական պատգամավոր, որոնցից 8-ը եղել են հրեաներ, 8-ը՝ հույներ, 6-ը՝ հայեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |